Վալերի Բուայեն Ֆրանսիայի Սենատում ԼՂ անկախությունը ճանաչելու առաջարկ կներկայացնի |armenpress.am|
00:18 - 20 հոկտեմբերի, 2020

Վալերի Բուայեն Ֆրանսիայի Սենատում ԼՂ անկախությունը ճանաչելու առաջարկ կներկայացնի |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Սենատում կներկայացնի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու և Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները դատապարտելու առաջարկ: Այս մասին Վալերի Բուայեն գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Նա գրել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի գործողություններին դիմակայելը նշանակում է նաև հանդես գալ Եվրոպայում թուրքական իսլամի տարածման դեմ:

«Այս շաբաթ ես Սենատին տեքստ կներկայացնեմ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու և Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտելու վերաբերյալ»,- գրել է Բուայեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել