Բրիտանիայի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի խնդիրը
14:20 - 20 հոկտեմբերի, 2020

Բրիտանիայի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի խնդիրը

Բրիտանիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Դոմինիկ Ռաաբն ու Մևլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Ռաաբը։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցներից մեկն է և Միացյալ Թագավորության բարեկամը: Զրույց ունեցա Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որպեսզի քննարկեմ լարվածությունը թուլացնելու անհրաժեշտությունը Միջերկրականի արևելյան շրջանում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իրավիճակը Լիբիայում», - հայտնել է Բրիտանիայի ԱԳ նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել