Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով
16:38 - 20 հոկտեմբերի, 2020

Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով

Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում: Այս մասին հայտնում է ԱԻ պետական ծառայությունը։

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել խաղաղ բնակչության վրա։

Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն ունի: Այստեղ մարդիկ անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում:

Մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ չկա:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը արոտավայրում ու հարակից անտառներում հայտնաբերված զինամթերքը հետագայում կոչնչացնեն:

Այս օրերին Արցախում գտնվող հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցները նկարահանել և լուսաբանել են սակրավորների աշխատանքը:

ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է մեր հայրենակիցներին.

Տան բակերում, այգիներում, թեկուզ անտառներում ռումբ, կամ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու դեպքում, խնդրում ենք անհապաղ զանգահարել  911,112,101 շուրջօրյա գործող հեռախոսահամարներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել