Ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների, զորակոչվածների և կամավորականների՝ առողջական վիճակի վերաբերյալ ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը․ ՊՆ
17:39 - 20 հոկտեմբերի, 2020

Ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների, զորակոչվածների և կամավորականների՝ առողջական վիճակի վերաբերյալ ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների, զորահավաքով զորակոչվածների և կամավորականների կողմից առողջական վիճակի վերաբերյալ ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը:

Ռազմական դրության պայմաններում բոլոր զինծառայողների, այդ թվում՝ զորահավաքով զորակոչվածների և կամավորականների բուժսպասարկումը հավասարաչափ իրականացվում է ԶՈՒ բուժ-տարհանիչ միջոցառումների ընդհանուր համակարգում, զորամասերում կամ տեղակայման վայրերում գործող կարգի համաձայն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել