Գնդապետներ Աշոտ Ղազարյանն ու Գեղամ Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով
18:21 - 20 հոկտեմբերի, 2020

Գնդապետներ Աշոտ Ղազարյանն ու Գեղամ Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝

Գեղամ Էդիկի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, գնդապետ

Աշոտ Սերժիկի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ»,-ասված է որոշման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել