«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|
19:27 - 21 հոկտեմբերի, 2020

«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Azerbaijan Airlines»-ը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առաջին օրերից ակտիվ թռիչքներ է կատարում դեպի Թուրքիա եւ Իսրայել, հատկապես՝ Անկարա եւ Ստամբուլ: Նկատենք, որ եթե Հայաստանը չի փակել օդային տարածքը միջազգային թռիչքների համար, ապա Ադրբեջանում դրանք դադարեցված են, եւ այս երկիր ժամանում են գերազանցապես տեղական ու թուրքական օպերատորները:

«Azerbaijan Airlines»-ի («AZAL») ուղեւորատար ինքնաթիռներն այս օրերին առավելապես մեկնում են Թուրքիա, մասնավորապես՝ Անկարա եւ Ստամբուլ:

Այս ավիաընկերությունն ունի բավականին մեծ ավիապարկ՝ տարբեր տեսակի ու տարողության օդանավերով, որոնց տվյալները հասանելի են aerotransport.org մասնագիտական հարթակում: Թռիչքներին առցանց ռեժիմով հետեւող flightradar24.com կայքի միջոցով ստուգել ենք, թե «AZAL»-ի ինքնաթիռները վերջին մեկ շաբաթում ուր են թռել: Այլեւս հաստատված փաստ է, որ Թուրքիան Ադրբեջանին զինում է ոչ միայն զենքով, այլեւ վարձկան-ահաբեկիչներով: Այլ հարց է, թե նրանք ինչ օդանավերով են (թուրքակա՞ն, ադրբեջանակա՞ն) հասնում Ադրբեջան:

Ըստ flightradar24.com-ի՝ հոկտեմբերի 14-ից մինչեւ հիմա ադրբեջանական ազգային փոխադրողի 9 օդանավ է չվերթ կատարել, չնայած այս ընկերության պարկը, կրկնենք, բավականին մեծ է:  

Այս ընթացքում Բաքվից դեպի Ստամբուլ են թռել «Boeing 767» տիպի եւ 4K-AZ81 ու 4K-AZ82 գրանցումներ ունեցող ինքնաթիռները: «Airbus A319» տիպի 4K-AZ83-ը կրկին Բաքվից մեկնել է թե՛ Ստամբուլ, թե՛ Անթալիա:

Բաքու-Անկարա-Բաքու թռիչքներ են կատարել «Airbus A340» տեսակի 4K-AZ85 եւ 4K-AZ86 գրանցումներով օդանավերը:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել