Բազմաթիվ մեր թիմակիցներ գտնվում են առաջնագծում, զինված խումբ ձևավորելու նպատակ չունենք․ Էդմոն Մարուքյան
19:40 - 21 հոկտեմբերի, 2020

Բազմաթիվ մեր թիմակիցներ գտնվում են առաջնագծում, զինված խումբ ձևավորելու նպատակ չունենք․ Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արդեն բազմաթիվ մեր թիմակիցներ գտնվում են առաջնագծում, բայց ինձ շարունակում են նույն հարցով դիմել, որ մենք կուսակցությունով խումբ ձևավորենք ու գնանք առաջնագիծ։

Առաջին օրվանից սկսած բոլորին թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային հորդորել եմ և հիմա էլ հորդորում եմ, որ ներկայանան համապատասխան զինկոմիսարիատներ ու զինվորագրվեն Հայոց Բանակին։

Սիրելի՛ կուսակցականներ և համակիրներ, մենք, որպես քաղաքական միավոր, զինված խումբ ձևավորելու նպատակ չունենք։

Մենք ունենք կայացած պետություն և համապատասխան պետական մարմիններ ու ընթացակարգեր. խնդրում եմ այլևս մի՛ դիմեք ինձ նման հարցով։

Սա կուսակցական հարց չէ. պատերազմը կուսակցություններ, թիմեր չի ճանաչում։

Այսօր չկան կուսակցություններ, այսօր կա պատերազմ ու կա Հայոց Բանակ, որն այն վարում է ու հաղթում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել