Վրաստանի ոստիկանությանը չի հաջողվել ձերբակալել բանկի վրա հարձակված զինված հանցագործին |azatutyun.am|
13:05 - 22 հոկտեմբերի, 2020

Վրաստանի ոստիկանությանը չի հաջողվել ձերբակալել բանկի վրա հարձակված զինված հանցագործին |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր լուսադեմին վրացական Զուգդիդի քաղաքում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի վրա իրականացված հարձակման հեղինակը ազատ է արձակել վերջին պատանդներին և հեռացել անհայտ ուղղությամբ։ Այս մասին հաղորդել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ հանցագործի որոնման աշխատանքները շարունակվում են։

Վրացական լրատվամիջոցների առաջ քաշած վարկածի համաձայն` հանցագործը փորձում է հեռանալ Աբխազիա։

Անհայտ զինված տղամարդը «Վրաստանի բանկի» Զուգդիդիի մասնաճյուղ էր մուտք գործել երեկ կեսօրին՝ պատանդառելով այդ պահին տարածքում գտնվող 43 աշխատակիցներին և հաճախորդներին։ Վրացական աղբյուրների տեղեկություններով` նա կես միլիոն դոլար էր պահանջում։ Ավելի քան 10 ժամ տևած բանակցություններից հետո ոստիկանությունը հնարավորություն էր տվել հանցագործին երեք պատանդների ուղեկցությամբ հեռանալ Զուգդիդիի տարածքից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել