Ալիևը «պատրաստ է հանդիպել Փաշինյանին, սակայն ամեն ինչ կախված է այդ հանդիպման օրակարգից» |azatutyun.am|
14:54 - 22 հոկտեմբերի, 2020

Ալիևը «պատրաստ է հանդիպել Փաշինյանին, սակայն ամեն ինչ կախված է այդ հանդիպման օրակարգից» |azatutyun.am|

azatutyun.am: Իլհամ Ալիևը հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն կարծում է, որ կողմերը հեռու են հարցի կարգավորումից։ Այս մասին Ադրբեջանի նախագահն ասել է ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում։

«Ռուսաստանի նախագահը ինձ նման հանդիպման չի հրավիրել։ Նման [եռակողմ] հանդիպում Մոսկվայում հնարավոր է, նման հանդիպումներ նախկինում էլ եղել են։ Բայց դա կախված է հանդիպման օրակարգից։ Ցավոք սրտի, Հայաստանի կառավարությունը հեռու է հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարից», - հայտարարել է Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել