Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը
14:58 - 22 հոկտեմբերի, 2020

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը

Կորոնավիրուսի ծավալների աճով պայմանավորված և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է Ծառայության ֆեյսբուքյան էջը։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հորդորում է․

  • խուսափել Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց, բոլոր վճարումներն իրականացնել բացառապես 𝗧𝗲𝗹𝗰𝗲𝗹𝗹, 𝗘𝗮𝘀𝘆𝗣𝗮𝘆, 𝗜𝗗𝗿𝗮𝗺, 𝗠𝗼𝗯𝗶𝗗𝗿𝗮𝗺 վճարահաշվարկային տերմինալների, 𝗘-𝗽𝗮𝘆𝗺𝗲𝗻𝘁𝘀, 𝗔𝗿𝗖𝗮 վճարային համակարգերի և բանկային առցանց փոխանցումների միջոցով,

  • դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը ներկայացնել բացառապես https://e-request.am/ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։ Քաղաքացիների համար կգործեն Սպասարկման գրասենյակի 060-713-435 և Տեղեկատուի 060-713-500 հեռախոսահամարները: Բացառապես արգելանքներին առնչվող հարցերով կարող եք կապ հաստատել #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի հետ (077, 055, 091) 713 437 հեռախոսահամարներով:

  • Խիստ անհրաժեշտության դեպքում Ծառայություն այցելելիս կրել պաշտպանիչ դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել