Կարմիր խաչի պատվիրակները տեսակցել են գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին. նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ. Զառա Ամատունի |tert.am|
15:41 - 22 հոկտեմբերի, 2020

Կարմիր խաչի պատվիրակները տեսակցել են գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին. նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ. Զառա Ամատունի |tert.am|

tert.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները տեսակցել են գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին, և կազմակերպության ընթացակարգերի համաձայն՝ նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Մեր ուշադրության կենտրոնում են անձանց պահման պայմանները, առողջական վիճակը, որոնց վերաբերյալ բովանդակային մասով հանրայնորեն չենք տեղեկացնում»,-նշեց նա:

Հարցին՝ Կարմիր խաչի պատվիարկները Ադրբեջանում քանի՞ գերեվարվածի են հանդիպել, Ամատունին պատասխանեց, որ նման տեղեկատվություն տրամադրում են միայն անձանց ընտանիքիներին և ներգրավված կողմերի իշխանություններին, վիճակագրական տվյալները չեն հանրայնացվում:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել