Սաադ Հարիրին վերադառնում է Լիբանանի վարչապետի պաշտոնին |armenpress.am|
16:05 - 22 հոկտեմբերի, 2020

Սաադ Հարիրին վերադառնում է Լիբանանի վարչապետի պաշտոնին |armenpress.am|

armenpress.am: Լիբանանի խորհրդարանի քաղաքական ուժերը կրկին ընտրել են Սաադ Հարիրիին որպես երկրի վարչապետ` նույն պաշտոնը հակակառավարական ցույցերի ազդեցությամբ լքելուց մեկ տարի անց: Լիբանանի նախագահական պալատը հաղորդել է, որ նախագահ Միշել Աունը հանձնարարել է Հարիրիին ձևավորել նոր կառավարություն:

Սաադ Հարիրին վարչապետի պաշտոնն ստանձնում է բարդ պայմաններում. Լիբանանը ցնցվել է երկու ամիս առաջ Բեյրութում որոտացած մեծ պայթյունից, հետևանքները մայրաքաղաքում դեռ աղետալի են: Երկիրը տնտեսաքաղաքական լուրջ փոթորկումների մեջ է, և եթե Հարիրիին հաջողվի ձևավորել կառավարություն, նա արդեն չորրորդ անգամ կստանձնի գործադիր իշխանության ղեկը:

Բեյրութի աղետալի պայթյունը շատերը երկրում կապում էին կառավարության անփութության հետ, որն էլ դրդել էր նախկին վարչապետ Հասան Դիաբին հրաժարական տալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել