ՀՀ ԿԳՄՍՆ-ն կստանձնի 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը
16:27 - 22 հոկտեմբերի, 2020

ՀՀ ԿԳՄՍՆ-ն կստանձնի 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը

2020թ.-ի հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի հերթական նիստը: Միաձայն որոշվել է, որ 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը ստանձնելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և որպես նախագահ՝ ընտրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նիստի աշխատանքներին ներկայացվել և քննարկվել են ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտում համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները: Ա. Մարտիրոսյանը նշել է, որ կրթությունը յուրաքանչյուր պետության կարևորագույն տնտեսական ռեսուրսն է, և այս ասպարեզում միջպետական համագործակցությունը նպաստում է երկրների տնտեսության զարգացմանը: Նրա խոսքով՝ փոխգործակցությունը հարթեցնում է նաև երկրների միջև քաղաքական և տնտեսական հնարավոր հակասությունները, ինչպես նաև նախանշում համագործակցության զարգացման նոր միտումները:

ԿԳՄՍՆ-ն հավելում է նաև, որ 2024թ.-ին Հայաստանում կանցկացվի ԱՊՀ անդամ պետությունների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատակիցների 8-րդ համագումարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել