Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի․ դատարանը բավարարեց պաշտպանների գրավի միջնորդությունը |armtimes.com|
18:06 - 22 հոկտեմբերի, 2020

Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի․ դատարանը բավարարեց պաշտպանների գրավի միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց որոշումը՝ այսպիսով բավարարելով պաշտպանների գրավի միջնորդությունը։

Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալու համար: Նրան կալանավորելու որոշումը կայացվել էր սեպտեմբերի 25-ին նույն դատավորի՝ Մնացական Մարտիրոսյանի կողմից: Որոշման հրապարակումից հետո պաշտպանները այն որակել էին անօրինական, ավելի ուշ՝ բողոք ներկայացրել դրա դեմ, սակայն Վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դրանից հետո պաշտպանները գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն էր ներկայացրել դատարան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել