Կանադայի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը

 |armenpress.am|
00:21 - 24 հոկտեմբերի, 2020

Կանադայի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը |armenpress.am|

armenpress.am: Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ հեռախոսազրույց է անցկացրել, որի ընթացքում, ի թիվ այլ հարցերի, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Մենք քննարկել ենք իրավիճակը Արևելյան Միջերկրածովյանում և ընթացիկ անվտանգության հարցերը տարածաշրջանում` ներառյալ Լեռնային Ղարաբաղը, որտեղ ծայրահեղ քայլեր պետք է ձեռնարկվեն` բռնությանը վերջ տալու համար»,- գրել է Շամպայնը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել