ԱՄՆ-ը չի կարող ձեռքերը ծալած նստել. կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը
 |armtimes.com|
00:33 - 24 հոկտեմբերի, 2020

ԱՄՆ-ը չի կարող ձեռքերը ծալած նստել. կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը |armtimes.com|

armtimes.com: Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: 

Ֆեյսբուքյան իր էջում կոնգրեսականն այս մասին ասում է. «Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են սանձազերծել Արցախի դեմ՝ ռմբակոծելով քաղաքացիներին, եկեղեցիները,  իրականացնելով պատերազմական հանցագործություններ: Բազմաթիվ  քաղաքացիներ են զոհվել: Արցախի բնակչության կեսից ավելին տեղահանվել է: Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Չի կարելի թույլ տալ պատմությանը կրկնվել»,- գրել է կոնգրեսականը՝ հավելելով, որ եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմել, ԱՄՆ-ը, Մինսկի խումբն ու միջազգային հանրությունը պետք է հստակ հասկացնեն, որ նրանք չեն կարող հասնել իրենց նպատակներին:

«Ալիեւն ու Էրդողանը պետք է հասկանան, որ, եթե շարունակեն պատերազմել, դա կունենա իր հետեւանքները:

Միացյալ Նահանգները չի կարող ձեռքերը ծալած նստել»,- եզրափակել է Ադամ Շիֆը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել