Ալեքսիս Օհանյանը կոչ է արել ԱՄՆ-ի և Գերմանիայի ղեկավարությանը՝ դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները և կիրառել պատժամիջոցներ |pastinfo.am|

14:18 - 24 հոկտեմբերի, 2020

pastinfo.am: Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը «Instagram»-ի իր էջում կոչով դիմել է ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին՝ պահանջելով դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները և կիրառել պատժամիջոցներ։ 

Ալեքսիս Օհանյանը գրել է, որ այն, ինչ կատարվում է Արցախում, ողբերգություն է և առանց իրական զինադադարի, տառապանքները կշարունակվեն։

«Կոչ եմ անում ԱՄՆ կառավարությանը՝ դիմակայել Ադրբեջանի և Թուրքիայի բռնապետներին և դատապարտել հայերի վրա կատարվող հարձակումները, կիրառել պատժամիջոցներ և անհապաղ հրադադար պարտադրել»,- նշել է Օհանյանը։

Նրա խոսքով՝ շաբաթներ են անցել, սակայն ԱՄՆ-ի ղեկավարությունից, որն ընդունել է ցեղասպանություն վերապրած իր հայ նախնիներին, որևէ արձագանք չի եղել։

Օհանյանը նույն կոչով դիմել է նաև Գերմանիայի ղեկավարությանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել