Էրդողանը բողոքել է, թե Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստանին |ermenihaber.am|
22:02 - 24 հոկտեմբերի, 2020

Էրդողանը բողոքել է, թե Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստանին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային համագումարում հայտարարել է, որ Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստան:

Ելույթի սկսզբում Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանել է իսլամաֆոբ, բողոքել, որ նա շատ է անդրադառնում իրեն, ապա Ֆրանսիայի նախագահին բնորոշել է որպես հոգեխանգարմունքի մեջ գտնվող մարդ ու խորհուրդ տվել ուղեղի ստուգում անցնել:

«Այս պահին Ադրբեջանի հետ կատարվող աղետի հետևում սրանք են կանգնած: Մինսկի եռյակի անդամ ես (դիմում է Մակրոնին֊խմբ․): Ադրբեջանի հողերը օկուպացիայից ազատե՞լ եք: Ոչ: Միայն հայերին զենք եք ուղարկում և կարծում եք ձեր ուղարկած զենքով պետք է խաղաղություն կառուցեք: Չեք կարող կառուցել, որովհետև ազնիվ չեք: Ադրբեջանի տարածքների վրա հայերի հարձակումը վերածվել է օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական հողերի ազատագրման պայքարի»,- ասել է Էրդողանը ու հավելել, որ, Թուրքիան շարունակելու է ամեն կերպ օգնել Ադրբեջանին այս պատերազմում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել