Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում է ահաբեկչական գրոհի վտանգի մասին |azatutyun.am|
22:49 - 24 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում է ահաբեկչական գրոհի վտանգի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն այսօր նախազգուշական հաղորդագրություն է տարածել ահաբեկչական գրոհի վտանգի մասին:

Ըստ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքի՝ «հնարավոր հարձակման թիրախ կարող են դառնալ J.W. Marriott Absheron հյուրանոցը, ինչպես նաև Բաքվում գտնվող այլ տարածքներ»։

Միացյալ Նահանգները իր քաղաքացիներին հորդորում է ծայրահեղ զգուշավորություն հանդես բերել բոլոր այն տարածքներում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներն ու այլ արտասահմանցիները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել