Աջարիայի հայերն աջակցում են Արցախին. խաղաղ ցույց Բաթումում

 |aliq.ge|
16:24 - 25 հոկտեմբերի, 2020

Աջարիայի հայերն աջակցում են Արցախին. խաղաղ ցույց Բաթումում |aliq.ge|

aliq.ge: Աջարիայի հայերն ի աջակցություն Արցախի խաղաղ ցույց են կազմակերպել: Ցուցարարները հավաքվել են Բաթումիի սբ․ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան:

Ալիք Մեդիայի հետ զրույցում ցույցի կազմակերպիչ, Աջարիայի հայ համայնքի մամլո քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց՝ երթի ընթացքոմ հնչելու են կոչեր թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ:

«Սրան զուգահեռ մենք արդեն դրամահավաքի երրորդ փուլն ենք իրականացնում, մեզ միացել են հայեր ոչ միայն Բաթումիից, այլև Քոբուլեթիից, Գուրիայից ու Աջարիայի շրջանի այլ քաղաքներից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել