Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Էրդողանի կողմից Մակրոնին ուղղված վիրավորանքը

 |armenpress.am|
17:53 - 25 հոկտեմբերի, 2020

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Էրդողանի կողմից Մակրոնին ուղղված վիրավորանքը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների վիրավորանքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին և իր երկիրի դեմ զրպարտիչ քարոզչությունը: 

«Վերջին օրերին Կոնֆլան-Սենտ-Օնորիոն քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական իշխանությունների կողմից դատապարտման կամ համերաշխության որևէ պաշտոնական նշանի բացակայությունից բացի, ավելացավ Ֆրանսիայի դեմ ուղղված ատելության և զրպարտության քարոզը, որը ցույց էր տալիս ատելություն սերմանելու ցանկություն, ինչպես նաև ուղղակի վիրավորանքներ հանրապետության նախագահի հասցեին՝ արտահայտված թուրքական պետության բարձրագույն մակարդակում»,-, ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել