Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել չսրել Ղարաբաղյան հակամարտությունը |armenpress.am|
21:16 - 25 հոկտեմբերի, 2020

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել չսրել Ղարաբաղյան հակամարտությունը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտությունը սրելու քաղաքականությունից: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ԱԳՆ Պետքարտուղար Կլեման Բոնն ասել է Ֆրանսիայի հրեական համայնքի Radio Gl լրատվամիջոցին տված հարցազրույցում:

«Ֆրանսիան ձգտում է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և զինադադարի հաստատման:  Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ այն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պետք է ապահովել, որ որոշ ազդեցիկ երկրներ, մասնավորապես՝ Թուրքիան, դադարեն յուղ լցնել Ղարաբաղյան հակամարտության կրակի վրա, ինչը տեղի է ունենում այժմ»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել