ՀՀ ԱԳՆ-ն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

 |armenpress.am|
08:27 - 26 հոկտեմբերի, 2020

ՀՀ ԱԳՆ-ն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վիրավորական արտահայտություններ էր արել Ֆրանսիայի ղեկավարի հասցեին: Համերաշխություն հայտնելու վերաբերյալ ասված է ԱԳՆ «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

«Մեր լիակատար համերաշխությունը Ֆրանսիային և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Վիրավորական հռետորաբանությունը, ահաբեկչությանն աջակցությունը, կրոնական հարցերի օգտագործումն ատելություն բորբոքելու համար տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում»,- ասված է գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել