Գերմանիան պաշտպանում է Մակրոնին` Էրդողանի արտահայտությունները համարելով անընդունելի |azatutyun.am|
18:14 - 26 հոկտեմբերի, 2020

Գերմանիան պաշտպանում է Մակրոնին` Էրդողանի արտահայտությունները համարելով անընդունելի |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիան պաշտպանում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտահայտությունները համարելով բացարձակապես անընդունելի։

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն այսօր Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում ասել է․ - «Մենք համերաշխ ենք Ֆրանսիայի հետ նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վրա անձնական հարձակումների հարցում։ Դա, իմ կարծիքով, իհարկե բացարձակապես անընդունելի է»:

Հեյկո Մասսը նաև նշել է, որ Գերմանիան աջակցում է Ֆրանսիային իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարում, հատկապես վերջին գարշելի ահաբեկչությունից հետո:

Ռուսաստանից Ֆրանսիա տեղափոխված 18-ամյա իսլամիստը հոկտեմբերի 16-ին գլխատել էր ֆրանսիացի մի ուսուցչի։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է ծայրահեղ իսլամիզմի դեմ պայքարի նոր նախաձեռնության մասին, որից հետո Էրդողանը անձնապես վիրավորել էր նրան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել