Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին. Արցախի նախագահը` Ստեփանակերտի հրթիռակոծության մասին |armenpress.am|
19:13 - 28 հոկտեմբերի, 2020

Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին. Արցախի նախագահը` Ստեփանակերտի հրթիռակոծության մասին |armenpress.am|

armenpress.am: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից հրթիռային հարվածները Ստեփանակերտի ծննդատան և բնակելի  թաղամասերի ուղղությամբ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին: Հարությունյանն այս մասին մեկ ժամ առաջ գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի թաղամասերի ուղղությամբ, այդ թվում մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին: Քիչ առաջ հաղորդագրություն է ստացվել Ստեփանակերտի թաղամասերին  նոր հարվածների և նոր ավերածությունների մասին: Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին»,- գրել է Արայիկ Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել