Բռնության յուրաքանչյուր դրսևորում չի կարող ընդունելի լինել. Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը դատապարտում է հայ ցուցարարների վրա հարձակումը
01:17 - 29 հոկտեմբերի, 2020

Բռնության յուրաքանչյուր դրսևորում չի կարող ընդունելի լինել. Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը դատապարտում է հայ ցուցարարների վրա հարձակումը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է այսօր Վալանս տանող ճանապարհին ազգությամբ հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը, որի հետևանքով կան տուժածներ և մարմնական վնասվածքներ ստացողներ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: 

«Բռնության յուրաքանչյուր դրսևորում, առավել ևս՝ խաղաղ ցույց անող քաղաքացիների նկատմամբ, որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել։

Միևնույն ժամանակ, դեսպանությունը կոչ է անում Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին, չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով ֆրանսիական օրենսդրության պահանջներին»,- գրված է հայտարարությունում։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել