Ադրբեջանի դեմ դատավարական գործընթաց սկսելու հնարավորություն ունենք․ Տարոն Սիմոնյան |armtimes.com|
16:39 - 29 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանի դեմ դատավարական գործընթաց սկսելու հնարավորություն ունենք․ Տարոն Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակական բնույթ է կրում, նաև քաղաքացիական բնակչության թիրախավորումը մեծապես պայմանավորված է հայատյացությամբ և էթնիկ զտումներով ամբողջ Արցախի տարածքում։

Հիմա դա տեղափոխվում է միջազգային հարթակներ։ Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ Ֆրանսիայում տեղի ունեցող հակահայկական ցույցերը դրա դրսևորումն են։

Սիմոնյանը նշեց, որ այդ հայատյացության դեմ պայքարելու իրավական լծակ կա։ «Կա խտրականության բոլոր ձևերի արգելքի վերաբերյալ կոնվենցիան, որը պետություններին կոչ է անում ձեռնպահ մնալ որևէ խտրական վերաբերմունքից, որը պայմանավորված է ռասայական, էթնիկական ծագմամբ, և այդ կոնվենցիայի շրջանակում Ադրբեջանի դեմ դատավարական գործընթաց սկսելու հնարավորություն ունենք։ Ադրբեջանը այդ կոնվենցիայով ընդունել է Արդարադատության միջազգային դատարանի իրավազորությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել