ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Ջիաննի Բուքիքիոյի շնորհավորական ուղերձը
19:49 - 30 հոկտեմբերի, 2020

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Ջիաննի Բուքիքիոյի շնորհավորական ուղերձը

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Ջիաննի Բուքիքիոյի շնորհավորական ուղերձը։ Այս մասին հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից․

2020 թվականի հոկտեմբերի 30-ին Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արման Դիլանյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի Խորհրդի «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիաննի Բուքիքիոն։

«Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ նոր պաշտոնում՝ Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանի սահմանադրական դատարանը և Վենետիկի հանձնաժողովը ավանդաբար ունեցել են գերազանց հարաբերություններ և Ձեր դատարանը մասնակցում է մեր «Սահմանադրական արդարադատության միասնական խորհրդի» աշխատանքներին», - իր ուղերձում մասնավորապես նշում է Ջիաննի Բուքիքիոն։

Իր պատասխան նամակում ՍԴ նախագահ Արման Դիլանյանը բարձր է գնահատել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի դերը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների շարունակական ամրապնդման նպատակով իրականացվող համապարփակ բարեփոխումներում։

«Վերահաստատում եմ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակելու Հայաստանի սահմանադրական դատարանի վճռականությունը և ակնկալում եմ, որ մոտ ապագայում կկարողանանք որակապես նոր լիցք հաղորդել մեր երկկողմանի գործակցության օրակարգին՝ միտված ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու իրավունքի գերակայության երաշխավորմանը», - հավելել է ՍԴ նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել