Նոյեմբերի 2-ին Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
10:02 - 01 նոյեմբերի, 2020

Նոյեմբերի 2-ին Հրազդանում վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 2-ին ժամը 7:00-15:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր և Ջրառատ թաղամասերի, Միկրո թաղամասի 15-ից մինչև 54 շենքերի և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել