Սեյսմիկ հետազոտությունների մասին ծովային անօրինական ազդարարմամբ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը. Հունաստանի ԱԳՆ |armenpress.am|
16:24 - 01 նոյեմբերի, 2020

Սեյսմիկ հետազոտությունների մասին ծովային անօրինական ազդարարմամբ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը. Հունաստանի ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի իշխանություններն անտեսում են միջազգային իրավունքը՝ տալով սեյսմիկ հետազոտությունների մասին նոր անօրինական ծովային ազդարարում հունական կղզիների մոտակայքում:  Այս մասին ասված է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում:

«Ցավոք, Թուրքիան, նոյեմբերի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածի համար նոր անօրինական Navtex ծովային ազդարարում արձակելով, փորձում է անօրինական ձևով անցկացնել սեյսմիկ հետազոտություններ Հունաստանի մայրցամաքային շելֆի շրջանակում: Դա մեկ անգամ ևս հաստատում է, որ Թուրքիան շարունակում է անտեսել միջազգային հիմնարար իրավունքները: Միևնույն ժամանակ, այդ գործողությունը ստեղծում է հավելյալ լարվածություն զգայուն շրջանում: Այս գործողությունները ցույց են տալիս, որ Թուրքիան շարունակում է գործել հակառակ միջազգային հանրության կոչերին, այդ թվում՝  ներառյալ անցած հոկտեմբերին Եվրոպական խորհրդի հայտարարությունը, որում կոչ է արվում Թուրքիային դադարեցնել այդ գործողությունները»,-ասված է հայտարարությունում:

 

Այս համատեքստում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հանձնարարական է տվել անհապաղ բողոք հայտնել Թուրքիայի դեմ, ինչպես նաև իրազեկել գործընկերներին և դաշնակիցներին խնդրի վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել