ՍԱՏՄ աշխատակիցները ստուգայցեր են իրականցրել Չարենցավանում
11:47 - 02 նոյեմբերի, 2020

ՍԱՏՄ աշխատակիցները ստուգայցեր են իրականցրել Չարենցավանում

ՍԱՏՄ աշխատակիցները ստուգայցեր են իրականցրել Չարենցավանում։

ՀՀ ԱԱՏՄ արեւելյան տարածքային կենտրոնի ուշադրության կենտրոնում են վարսավիրանոցներ, սուպերմարկետներ, դեղատներ, կոշիկի և հագուստի վաճառքի սրահներ։

Արձանագրվում են համավարակի տարածումը կանխելու անվտանգության կանոնների տարաբնույթ խախտումներ, մասնավորապես, դիմակների չկրում անգամ հանրության լայն շերտերի սպասարկող հիմնարկների աշխատողների կողմից։

Որոշ դեպքում աշխատավայրում թերի են կատարվում ախտահանումը և ջերմաչափումը, դրանց գրանցամատյանների ձևաչափերը չեն պահպանվում, իրազեկման պաստառները բացակայում են։

Ստուգայցերը շարունակվում են։ Լուրջ կամ կրկնակի խախտումները ենթակա են տուգանքի։

ԱԱՏՄ աշխատանքային խմբերը համատարած դիմակ չկրելու պատկեր են նկատել նաեւ Չարենցավանի հանրային այգիներում՝ հատկապես կենթաթոշակային տարիքի անձանց կողմից։

Կարեւորելով հանրային առողջապահական շահը՝ ՀՀ ԱԱՏՄ արեւելյան տարածքային կենտրոնի ղեկավարի Վահագն Նիկողոսյանի կողմից այս մասին գործընկերության սկզբունքով տեղեկացվել է Կոտայքի մարզպետարանին եւ քաղաքապետարանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել