Փաշինյանի՝ Պուտինին ուղղված նամակի պահն ընտրվել է ելնելով ռազմական իրավիճակից. ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|
13:09 - 02 նոյեմբերի, 2020

Փաշինյանի՝ Պուտինին ուղղված նամակի պահն ընտրվել է ելնելով ռազմական իրավիճակից. ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի պահն ընտրվել է ելնելով ռազմական իրավիճակից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ինչ-որ պահ է եկել, երբ կուտակումներն ու դիսլոկացիան վկայել են, որ ճիշտ կլինի այդ պահին արդեն իսկ դիմել Ռուսաստանին: Երևի, կար իրավիճակ, որը համարվեց, որ վտանգ է ու սպառնալիք, այդ թվում՝ նաև Հայաստանի սահմանների համար»,- նշեց Գրիգորյանը և վստահություն հայտնեց, որ այդ քայլն ու իրավիճակը վերլուծվել են:

 

Փոխվարչապետը հայտնեց, որ այս համատեքստում զինվորականների վերլուծությունները մեծ նշանակություն ունեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել