armenpress.am: Արցախից Հայաստան եկած հայրենակիցների կեցության կամ որևէ այլ խնդիր այս պահին որոշակիորեն լուծված են:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Մենք քննարկում ենք խնդիրը, որպեսզի ստեղծենք գործիքներ, որոնք այս հարցերին կտան ավելի կանոնակարգված լուծում: Իհարկե, այդ ամենը կախված կլինի, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, կլինի՞, արդյոք, այնպես, ինչպես կանխատեսում ենք»,- նշեց փոխվարչապետը։
Գրիգորյանը վստահեցրեց, որ ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիների խնդիրներն օրակարգային են: Նա ընդգծեց՝ կա շտաբ, որը զբաղվում է այդ հարցերով, և կառավարության կողմից լուծում կտրվի ցանկացած խնդրի։
Փոխվարչապետի խոսքով՝ բոլոր հարցերը դեռևս կարգավորվում են Կառավարության աշխատակազմի կողմից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, սակայն մոտ ժամանակներում ձևափոխումներ կարվեն:
comment.count (0)