ՊԵԿ-ը հարկեր-ՀՆԱ նախատեսված ցուցանիշից ավելի բարձր թիրախ է սահմանել |armenpress.am|
12:51 - 03 նոյեմբերի, 2020

ՊԵԿ-ը հարկեր-ՀՆԱ նախատեսված ցուցանիշից ավելի բարձր թիրախ է սահմանել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում, չնայած ռազմական դրությանը, հարկերի հավաքագրման գործընթացն իրականացվում է հաջողությամբ: Պետական եկամուտների կոմիտեն թիրախավորել է հարկային եկամուտների հավաքագրման ավելի բարձր ցուցանիշ, քան նախատեսված է օրենքով:

Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց  ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ բյուջեով նախատեսված 1 տրլն 320.5 մլրդ դրամի հարկային եկամուտների հավաքագրման կատարողականի մասով սպասումները մի փոքր ավելի են: «Եվ որպես վարչարարություն իրականացնող կառույց՝ ՊԵԿ-ը թիրախավորել է ավելի բարձր ցուցանիշ, ինչը հնարավորություն կտա և՛ գերակատարել նշված պլանային ցուցանիշը, և՛ ապահովել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ավելի բարենպաստ, արդյունավետ արդյունքներ»,- ասաց Հովաննիսյանը:

Գործող օրենքով նախատեսված է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության 21.5 տոկոս, սակայն ՊԵԿ նախագահի խոսքով՝ իրենք ավելի բարձր թիրախ են սահմանել: Նա հույս հայտնեց, որ պատերազմական գործողությունները հնարավորինս շուտ կավարտվեն և առաջիկա երկու ամիսը հնարավորություն կտա ամբողջությամբ իրականացնել նախատեսված ծրագրերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել