Սկզբում կունենանք հարկային եկամուտների և մաքսային վճարների նվազում. ՊԵԿ նախագահը՝ Թուրքիայից ներմուծվող ապրանքների արգելքի մասին |1lurer.am|
12:58 - 03 նոյեմբերի, 2020

Սկզբում կունենանք հարկային եկամուտների և մաքսային վճարների նվազում. ՊԵԿ նախագահը՝ Թուրքիայից ներմուծվող ապրանքների արգելքի մասին |1lurer.am|

1lurer.am: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ 2021 թ. հունվարի 1-ից թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման արգելքին:

«Սրա արդյունքում մենք սկզբնական շրջանում կունենանք հարկային եկամուտների և մաքսային վճարների որոշակի նվազումներ, բայց հեռահար պլանավորման տեսանկյունից վստահ եմ, որ մեր տնտեսվարողները և տնտեսության զարգացման պատասխանատուները կարող են և կձեռնարկեն համապատասխան գործողություններ, որ բիզնեսը վերափոխվի և հարմարվի նոր իրավիճակներին: Այսինքն՝ նմանատիպ ապրանքները հնարավորություն ունենա այլ երկրներից ներկրելու, առաջին հերթին՝ ԵԱՏՄ անդամ երկրներից, և այդ ազդեցությունը հնարավորինս կարճ ժամանակահատվածում կվերականգնվի»,- ասաց Հովհաննիսյանը:

Թուրքիայից ամենաշատ ներկրում են հագուստ ու սարքավորումներ՝ նշեց ՊԵԿ նախագահը:

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 2020 թ. հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թ. դեկտեմբերի 31-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել