ՊԵԿ նախագահը որպես այլընտրանք Թուրքիային նշում է ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրումների հնարավորությունը |armenpress.am|
16:48 - 03 նոյեմբերի, 2020

ՊԵԿ նախագահը որպես այլընտրանք Թուրքիային նշում է ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրումների հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը որպես այլընտրանք Թուրքիային նշում է ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումների հնարավորությունը:

Հովհաննիսյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների արգելքի վերաբերյալ այն հարցին, թե կնվազե՞ն, արդյոք, հարկային եկամուտները, ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ սկզբնական շրջանում դրանք իսկապես կնվազեն:

«Կառավարության որոշմամբ 2021 թվականի հունվարի 1-ից կից ցանկով նախատեսված ապրանքների ներմուծումը ժամանակավորապես՝ 6 ամսով արգելված է: Սրա արդյունքում մենք կունենանք սկզբնական ժամանակաշրջանում հարկային եկամուտների, մաքսային վճարների որոշակի նվազումներ: Չնայած այս ամենին, կարծում եմ, որ մեր տնտեսավարողները և տնտեսության զարգացման պատասխանատուները կկարողանան ձեռնարկել համապատասխան աշխատանքներ, որպեսզի բիզնեսը կարճ ժամանակում հարմարվի նոր իրավիճակին»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ հայ տնտեսավարողները Թուրքիայից հիմնականում ներմուծել են հագուստ և տեխնիկա՝ հավելելով, որ նմանատիպ ապրանքներ նրանք հնարավորություն ունեն ներկրել նաև այլ երկրներից և առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել