ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ
11:39 - 04 նոյեմբերի, 2020

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահին

2020 թվականի նոյեմբերի 2-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսին Փարիզ, Լիոն և Նիս քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ։

Արման Դիլանյանը զորակցություն և համերաշխություն է հայտնել Ֆրանսիայի եղբայրական ժողովրդին և անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և բոլոր մտերիմներին։

«Այսօրինակ ահաբեկչական գործողությունները լրջագույն մարտահրավեր են հանդիսանում Եվրոպայում իրավունքի գերակայությանը և քաղաքացիների հիմնարար ազատությունների անխափան պաշտպանությանը», - մասնավորապես նշել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել