ՍԴ-ի հաջորդ տարվա բյուջեն 2020-ի համեմատ ավելի քիչ կլինի

 |armenpress.am|
12:04 - 04 նոյեմբերի, 2020

ՍԴ-ի հաջորդ տարվա բյուջեն 2020-ի համեմատ ավելի քիչ կլինի |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի գործունեությունն ապահովելու համար 2021-ին պետբյուջեից կհատկացվի 683 մլն 877 հազար դրամ, ՍԴ-ի հաջորդ տարվա բյուջեն 2020-ի համեմատ ավելի նվազ կլինի:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը:

«ՍԴ-ի 2021-ի բյուջեի հայտը բաղկացած է երկու միջոցառումներից, որոնցից մեկը վերաբերում է Սահմանադրական դատարանի գործունեությանը, սահմանադրական արդարադատությունն իրականացնելուն, երկրորդը ՍԴ-ի պահուստային ֆոնդն է: ՍԴ-ի գործունեության հատվածով բյուջեն կազմում է 683 մլն 877 հազար դրամ, որի 89.3 տոկոսը ուղղվելու է աշխատավարձների տրամադրմանը»,- ասաց նա:

Ի տարբերութուն 2020 թվականի հաստատված բյուջեի՝ 2021-ի բյուջետային հայտը նվազել է 23.227 մլն դրամի չափով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել