Սասուն Խաչատրյանը ՀՔԾ-ում ձևավորված ջոկատի հետ մեկնել է մարտական գործողությունների կատարման վայրերից մեկը |factor.am|
15:55 - 04 նոյեմբերի, 2020

Սասուն Խաչատրյանը ՀՔԾ-ում ձևավորված ջոկատի հետ մեկնել է մարտական գործողությունների կատարման վայրերից մեկը |factor.am|

factor.am: Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը ՀՔԾ-ում կազմավորված կամավորական ջոկատի հետ մեկնել է մարտական գործողությունների կատարման վայրերից մեկը:

Այս մասին այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:

«Նկատի ունենալով, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որպես ծառայությունում ձևավորված ջոկատի ղեկավար՝ մեկնել է մարտական գործողությունների կատարման վայրերից մեկը, նախագիծը կներկայացվի իմ կողմից»,- նշեց ՀՔԾ պետի տեղակալը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել