Թուրքիան վերսկսել է երկրաբանական հետախուզումը Կիպրոսի ափերի մոտ |mediamax.am|
17:31 - 04 նոյեմբերի, 2020

Թուրքիան վերսկսել է երկրաբանական հետախուզումը Կիպրոսի ափերի մոտ |mediamax.am|

mediamax.am: Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովի արեւելքում երկրաբանական հետախուզման նոր փուլի մասին, հայտնում է Anadolu գործակալությունը:

Barbaros Hayreddin Pasha սեյսմոգրաֆիկ նավը իրականացնելու է աշխատանքները  մինչև 2021թ. փետրվարի 16-ը:

Հիմք ընդունելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության կողմից տրված լիցենզիաները՝ Թուրքիան իրականացնում է երկրաբանական հետախուզման  աշխատանքներ կղզու ափամերձ հատվածում, որտեղ գտնվում է գազի հանքը: Միևնույն ժամանակ, գազի հանքավայրը գտնվում է Կիպրոսից դեպի հարավ՝ թուրք համայնքի տարածքից հեռու:

ԵՄ-ն համարել է Թուրքիայի հորատման աշխատանքներն ապօրինի և նրա դեմ պատժամիջոցներ է սահմանել: Եվրամիությունը սահմանափակել է ֆինանսական օգնությունը Թուրքիային և դադարեցրել է բանակցություններն օդային տրանսպորտի նոր համաձայնագրի շուրջ: Եթե հորատումը շարունակվի, ԵՄ-ն խոստացել է երկարաձգել պատժամիջոցները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել