Սահմանադրական դատարանը 23 միլիոն դրամով կրճատում է իր տարեկան ծախսերը
18:33 - 04 նոյեմբերի, 2020

Սահմանադրական դատարանը 23 միլիոն դրամով կրճատում է իր տարեկան ծախսերը

Սահմանադրական դատարանի գործունեությունն ապահովելու համար 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 683 մլն 877 հազար դրամ, որը 23.227 մլն դրամով ավելի պակաս է, քան 2020 թվականի համար հաստատված բյուջեն: Այս մասին  հայտարարություն է տարածել ՍԴ աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:

«ՍԴ 2021-ի բյուջեի հայտը բաղկացած է երկու միջոցառումներից, որոնցից մեկը վերաբերվում է Սահմանադրական դատարանի գործունեությանը, սահմանադրական արդարադատություն իրականացնելուն։ Երկրորդը ՍԴ-ի պահուստային ֆոնդն է: ՍԴ-ի գործունեության հատվածով բյուջեն կազմում է 683 մլն 877 հազար դրամ»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային - բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ՍԴ նորանշանակ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը:

Նրա խոսքով` հաստատված բյուջեի 89.3 %-ն ուղղվելու է աշխատավարձների տրամադրմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել