Սահմանադրական դատարանը ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդին է տրամադրել 43 մլն դրամ տնտեսված գումար
11:20 - 06 նոյեմբերի, 2020

Սահմանադրական դատարանը ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդին է տրամադրել 43 մլն դրամ տնտեսված գումար

2020 թվականի հոկտեմբեր ամսին Սահմանադրական դատարանը ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդ է ուղղել 34 մլն դրամ, որը գոյացել է 2020 թվականի բյուջեով նախատեսված, սակայն դեռևս փաստացի չֆինանսավորված ծախսերի օպտիմալացման արդյունքում։ Այս մասին տեղեկացնում են ՍԴ աշխատակազմից։

Բացի այդ, Սահմանադրական դատարանը պատրաստակամություն է հայտնել ևս 9 միլիոն դրամի չափով տնտեսված ֆինանսական միջոցները Պահուտային ֆոնդ ուղղելու մասով։

Տնտեսված ֆինանսական միջոցները Պահուստային ֆոնդ են ուղղվել ՀՀ Կառավարության՝ սեպտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման կապակցությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել