Շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է Սևանա լճի ջրի որակի ստանդարտների հստակեցման փաստաթուղթ |armenpress.am|
11:23 - 06 նոյեմբերի, 2020

Շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է Սևանա լճի ջրի որակի ստանդարտների հստակեցման փաստաթուղթ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է Սևանա լճի ջրի որակի նորմատիվների, ստանդարտների հստակեցման փաստաթուղթ:

Այս մասին նոյեմբերի 6-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:

«Որպեսզի հասկանանք, թե Սևանա լիճը, որպես էկոհամակարգ, ինչ դերակատարություն ունի Հայաստանի Հանրապետության համար, նախաձեռնվել է Սևանա լճի ջրի որակի նորմատիվների, ստանդարտների հստակեցում: Այդ փաստաթուղթը շուտով կներկայացնենք կառավարություն, և դա կամրագրվի կառավարության համապատասխան որոշման մեջ»,- ասաց Ղափլանյանը:

Փոխնախարարը նշեց, որ վերջին երկու տարում կառավարությանը հաջողվել է թվով և ծավալով ամենաքիչ բացթողումներն ունենալ Սևանա լճից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել