Հայաստանում արհեստական շնչառության սարքի պակաս չկա. կա թթվածնի դեֆիցիտի խնդիր |armenpress.am|
14:29 - 09 նոյեմբերի, 2020

Հայաստանում արհեստական շնչառության սարքի պակաս չկա. կա թթվածնի դեֆիցիտի խնդիր |armenpress.am|

armenpress.am: Համաշխարհային մակարդակով թթվածնի դեֆիցիտի խնդիր կա, Հայաստանը գործադրում է ամեն ջանք՝ այս առումով հզորությունները զարգացնելու համար: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս պահին 73-ը (կորոնավիրուսով հիվանդներից-խմբ.) միացված են արհեստական շնչառության սարքերի: Սարքի պակաս չունենք: Ձեռքբերումներն արել ենք, և դեռ շարունակում ենք անել: Մեր խնդիրը ոչ թե սարքի դեֆիցիտն է, այլ թթվածնի: Համաշխարհային դեֆիցիտ կա: Թթվածինն արտադրվում և սպառվում է, հնարավոր չէ երկար տեղափոխել կամ ներկրել»,-ասաց Թորոսյանը` հավելելով, որ երկրում թթվածնային հզորություններն աշխատում են  եզրագծի վրա:

Նախարարի վստահեցմամբ՝ տիտանական ջանքեր են գործադրվում, որ հանկարծ որևէ խափանում չլինի: Փորձ է արվում նոր հզորություններ ձեռք բերել, չնայած ամառվա ընթացքում արդեն իսկ ձեռք է բերվել: Արդեն ձեռք են բերվել թթվածնի մեծ կայաններ, նաև մոտ 500 հատ թթվածնային խտացուցիչներ, կոնցենտրատորներ: Նա վստահեցրեց՝ փորձելու են ամեն ինչ անել, որ պահանջարկը ապահովեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել