Նոյեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1221 նոր դեպք, ունենք 1925 առողջացած և 29 մահվան դեպք
11:02 - 10 նոյեմբերի, 2020

Նոյեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1221 նոր դեպք, ունենք 1925 առողջացած և 29 մահվան դեպք

Նոյեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 108687 դեպք, որոնցից 66835-ն` առողջացած, 1609-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39831 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 444224 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3050 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1221 նոր դեպք: Ունենք 1925 առողջացած և 29 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 412 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել