ԼՂ-ի վերաբերյալ համաձայնագիրը կօգնի կանխել հետագա մարդկային կորուստները և կնպաստի հակամարտության լուծմանը. Ժոզեպ Բորել |tert.am|
23:57 - 10 նոյեմբերի, 2020

ԼՂ-ի վերաբերյալ համաձայնագիրը կօգնի կանխել հետագա մարդկային կորուստները և կնպաստի հակամարտության լուծմանը. Ժոզեպ Բորել |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը կարող է տարածաշրջանում համապարփակ կարգավորման քայլ դառնալ: Այս մասին ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի տարածված հայտարարության մեջ։

«Ես ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումը։ Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցված կրակի դադարեցումը, որը ստորագրվել է երեքշաբթի Հայաստանի և Ադրբեջանի կողմից, կօգնի կանխել հետագա մարդկային կորուստները և, հնարավոր է, քայլ դառնա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ», - նշվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել