Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ պատվիրակություն կգա Ղարաբաղի հարցը քննարկելու |civilnet.am|
20:13 - 11 նոյեմբերի, 2020

Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ պատվիրակություն կգա Ղարաբաղի հարցը քննարկելու |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի պատվիրակությունը կայցելի Թուրքիա՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության շուրջ բանակցությունների համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Էրդողանը, Թուրքիան և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին, նրանք կմասնակցեն համատեղ խաղաղապահ առաքելությանն այդ տարածաշրջանում:

«Ինչպես ռուսաստանցիները մասնակցում են հրադադարի վերահսկողության աշխատանքներին, այնպես էլ դրանով զբաղվելու են նաև մեր խմբերը։ Ռուս զինվորականները այնտեղ սկսել են տեղակայվել որոշակի կետերում։ ՌԴ-ից այստեղ է գալիս պատվիրակությունը, մեր ԱԳՆ ղեկավարները նույնպես բանակցում են», - ասել է Էրդողանը լրագրողներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել