ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ․ «Իմ քայլը»-ից ներկայացավ միայն Լենա Նազարյանը
22:58 - 11 նոյեմբերի, 2020

ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ․ «Իմ քայլը»-ից ներկայացավ միայն Լենա Նազարյանը

ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ: Այս մասին հայտնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա, մասնավորապես, գրել է․
 
«22:15 ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ:
 
Իմ քայլը դաշինքից ներկայացավ միայն Լենա Նազարյանը:
 
ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել էինք հետևյալ օրակարգով`

«Ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագիծը:
 
Այս օրակարգով նիստին չներկայանալը նշանակում է, որ Աժ Իմ քայլի 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով:
Հետո չասեք, թե համաձայն չէիք ...»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել