civilnet.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ասում է, որ իրենք ի սկզբանե ցանկացել են խորհրդարանի միջոցով լուծել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, սակայն «Իմ քայլի» պատճառով դա տեղի չունեցավ։

Նա դիմեց իշխանական պատգամավորներին. «Ժողովուրդը պահանջում է, որ վարչապետը անցնցում հեռանա»։

Հարցին, թե ինչ տարբերակներ ունեն չեղարկելու հայտնի փաստաթուղթը, նա պատասխանեց, որ լուծումները տարբեր են, դրա համար հարկավոր էր ԱԺ նիստ հրավիրել։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք կարող է փաստաթղթի ճակատագիրը փոխել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, ինչին ի պատասխան Իսայանն ասաց․ «Քանի դեռ նրանք ստորագրել են այդ փաստաթղթի տակ, առանց խորհրդակցելու ՀՀ-ի քաղաքացիների հետ, նրանք պետք է հեռանան, ու այլևս ժողովուրդը պետք է որոշի այդ բանակցությունների ընթացքը»։