Արցախի նախագահն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարին․ քննարկվել են խաղաղապահ առաքելության գործառույթներին առնչվող հարցեր
16:04 - 14 նոյեմբերի, 2020

Արցախի նախագահն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարին․ քննարկվել են խաղաղապահ առաքելության գործառույթներին առնչվող հարցեր

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ խորհրդակցությունների շրջանակում, որոնք միտված են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հետ կապված հարցերի հստակեցմանը, այսօր ընդունել եմ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

Հանդիպման ընթացքում քննարկել ենք անվտանգության ապահովման նպատակով ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման, խաղաղապահ առաքելության դիտորդական և մարդասիրական գործառույթների հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք ընդգծվել է Արցախում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ու բնակչության բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու կարևորությունը և այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել